Նախկին պատգամավոր Ալեքսանդր Տելեպնև հայց է ներկայացրել Տիմատիի դեմ
Նախկին պատգամավոր Ալեքսանդր Տելեպնևը, ով մեղավոր է ճանաչվել DJ Smash-ին ծեծելու մեջ, հայց է ներկայացրել ռեփեր Տիմատիի դեմ: Իր հայցում նա պնդում է, որ Տիմատին ինստագրամյան էջում իրեն ուղղված վիրավորանքներ է հրապարակել՝ «սեռական կողմնորոշման թեմայով»: Նախկին պատգամավորը նշում է, որ այս արտահայտությունները կարող էին տեսել ռեփերի 12 միլիոն հետևորդները: Տելեպնևը պահանջում է, որ Տիմատին հեռացնի այդ արտահայտությունները և վճարի նրան 300 հազար ռուբլի ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: