Spice Girls-ի նախկին անդամը հոսպիտալացվել է
Spice Girls-ի նախկին մենակատար Մելանի Բրաունը վերականգնողական հիվանդանոց է տեղափոխվել:
Երկրպագուներին ուղղված նամակում, նա բացատրել է, որ կբուժվի հետվնասվածքային սթրեսային խանգարումից:
Մել Բին խոստովանել է, որ նա ծանր է տարել պրոդյուսեր Սթիվեն Բելաֆոնտից բաժանումն ու հոր մահը:
Վերջին կես տարում, ըստ երգչուհու, նա չարաշահել է ալկոհոլը, որպեսզի մեղմի ցավը:
«Երբեմն դժվար է զգացմունքները կառավարել: Խնդիրը սեռական հարաբերությունները և ալկոհոլը չեն, այն ավելի խորն է»,-խոստովանել երգչուհին: