Արթուր Գևորգյան. Բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի միջև ստեղծված իրավիճակն տարակուսելի է

0

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն անդրադարձել է ֆեդերացիայի, ՀԱՕԿ-ի և ՀՀ սպորտի նախարարության միջև ստեղծված իրավիճակին և ներկայացրել է որոշակի փաստեր:

«Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և լրագրողներ, վերջին ժամանակներում բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի շուրջ ստեղծված արհեստածին լարվածության շուրջ ավելորդ չեմ համարում տարածվող ապատեղեկատվությունները հերքելու նպատակով ներկայացնել հետևյալը.

ՀԱՕԿ ներկայացուցիչների և բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի միջև ստեղծված իրավիճակն առնվազն տարակուսելի է այնքանով, որ կոմիտեի որոշ ներկայացուցիչներ մարզաշխարհի էթիկայի և իրավական հարթությունը կանոնակարգող նորմերից անտեղյակ են և կամա թե ակամա փորձում են հղումներ կատարել մտացածին կանոնակարգումների վրա:

Հարկ եմ համարում ևս մեկ անգամ մարզաշխարհի որոշ ներկայացուցիչների հիշեցնել, որ բռնզքամարտի ազգային ֆեդերացիան անկախ և ինքնուրույն հասարակական կազմակերպություն է և առաջնորդվում է բացառապես կանոնադրությամբ և ԱԻԲԱ-ի սահմանած կանոններով:

Տեղեկացնում եմ, որ ֆեդերացիան անձնական ամբիցիաների համար սեփականաշնորհելու ցանկացած փորձ դատապարտված է լինելու ձախողման: Ակնկալում եմ նաև ՀՀ կառավարության օրինական միջամտությունը և աջակցությունը որոշ կառույցների (մասնավորապես՝ ՀՀ սպորտի նախարարության և ՀԱՕԿ-ի) չպատճառաբանված ներգործությունների հարցով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գևորգյանը:

Related image

Հայաստանի բռնցքամարտի նախագահը նաև ներկայացրել է EUBC նախագահի հայերեն թարգմանությամբ նամակը.

«Հարգելի պարոն Գևորգյան, որպես EUBC նախագահ ես կցանկանայի արտահայտել իմ մտահոգությունը Ձեր կողմից մանրամասն ներկայացրած նամակի վերաբերյալ, որում ներկայացված է այն բարդ իրավիճակը, որն ստեղծվել է բռնցքամարտի ֆեդերացիայի և ՀԱՕԿ-ի միջև։

Ձեր կողմից բարձրացված խնդիրը շատ լուրջ է և անհանգստացնող Օլիմպիական բռնցքամարտի ապագայի համար Ձեր հեղինակավոր երկրում։ Ուստի ես կցանկանայի հրավիրել AIBA-ի և ASOIF -ի նախագահներին, որպեսզի նրանք անմիջականորեն զբաղվեն այդ խնդիրներով, կյանքի կոչեն օրենքները, խուսափեն միջամտությունից և ապահովեն անհրաժեշտ աջակցություն Ձեր ղեկավարությանը։

Ես վստահ եմ, որ նախագահ Գաֆուր Ռախիմովը և նախագահ Ֆրանչեսկո Ռիչչի Բիտտին կկարողանան լուծել այս անընդունելի մարտահրավերը։ Ցանկանում եմ Ձեզ ամենայն բարիք և անհամբերությամբ սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը մոտ ապագայում։
Անկեղծորեն Ձեր Ֆրանկո Ֆալչինելի, EUBC Նախագահ»:

Աղբյուրը՝  Panarama.am Sport

Leave A Reply

Your email address will not be published.