Սթիվեն Սիգալը մտադիր է այկիդոյի դպրոց բացել Ռուսաստանում
Ռուսաստանի քաղաքացիություն ստացած ամերիկացի դերասան, մարտարվեստների վարպետ Սթիվեն Սիգալը մտադիր է իր Ten Shin բրենդի ներքո այկիդոյի դպրոց բացել Ռուսաստանում։
Բրենդի գրանցման հայտն արդեն տրվել է «Роспатент» մտավոր սեփականության հարցերով դաշնային ծառայությանը, գրում է moslenta.ru-ն՝ նրա ներկայացուցիչ Անար Ռեյբանդին հղումով։
Ներկայացուցիչն ընդգծել է, որ դերասանն այժմ ապրում է Ռուսաստանի մայրաքաղաքում, այդ իսկ պատճառով առաջին հաստատությունը, ամենայն հավանականությամբ, կբացվի հենց այդտեղ։
Ինչպես պարզաբանել է Ռեյբանդը, Ten Shin-ը Սիգալի բրենդն է, որը նրան տվել են այկիդոյի վարպետները և որոնց ներքո նա բացում է իր դպրոցներն ԱՄՆ-ում։
Դերասանը ցանկանում է իր ապրանքային նշանը բերել Ռուսաստան։ Դերասանը ՌԴ քաղաքացիություն է ձեռք բերել 2016 թվականի նոյեմբերին։ Նրան անձնագիրը հանձնել է անձամբ նախագահ Պուտինը։
Աղբյուրը՝ ARMSport.am