Սամվել Մնացյան. «Երբ իմացա քաղցկեղի մասին, գտնվում էի շոկային իրավիճակում»
Հայտնի էր դարձել, որ «Սիբիրի» հոկեյիստ Սամվել Մնացյանի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ հիվանդություն: Մարզիկը նշել է, որ սկզբնական շոկային վիճակը հաղթահարել է և հիմա մտածում է ապաքինվելու մասին: Հայազգի հոկեյիստի հետ զրուցել է «Sport Express»-ը:
«Առաջին շաբաթը, երբ իմացա հիվանդության մասին, քայլում էի ասես մշուշի միջով: Կարծես գլխիս հարված ստացած լինեի, նույնիսկ նորմալ խոսել չէի կարողանում: Հասկանալի է, որ գտնվում էի շոկային իրավիճակում, բայց հետո աստիճանաբար գտա ինքս ինձ:
Հիվանդությունը ժառանգական արմատներ չունի, մեր ընտանիքում ոչ ոք քաղցկեղից չի մահացել: Ես պարզապես գնացել էի հերթական բուժննման արդյունքներն իմանալու: Այնտեղ ինձ ասացին, որ խնդիր ունեմ: Ուռուցքաբանական հիվանդությունները հազվադեպ են ի հայտ գալիս վաղ շրջանում:
Ինչևէ, հիմա այդ մասին չեմ մտածում: Բոլոր մտքերս ուղղված են բուժման և ապաքինման վրա»,- ասել է Մնացյանը:
Աղբյուրը՝ Panarama.am Sport