Սոֆյա Ռոտարուն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
ԶԼՄ-ում տեղեկատվություն է տարածվել, որ Սոֆյա Ռոտարուն գտնվում է Ուֆայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ հայտնվել է ելույթից հետո: Ժամեր անց բժիշկները մեկնաբանել են երգչուհու առողջական վիճակը՝ նշելով, որ 71-ամյա արտիստուհու կյանքին վտանգին չի սպառնում: Խնդիրը եղել է բարձր ճնշումը, որի պատճառով Ռոտարուն ուշաթափվել է:
Ավելի ուշ երգչուհին դիմել է երկրպագուներին. «Ընկերներ, առողջությանս հետ կապված խնդիրներ էին առաջացել: Շնորհակալություն աջակցության և հոգատարության համար: Արդեն ամեն ինչ կարգին է, և ես ցանկանում եմ պաղպաղակ ուտել», — գրել է երգչուհին: