Նաչո. «Առանց Զիդանի ու Ռոնալդուի էլ կյանքը շարունակվում է»

0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոն ընդգծել է, որ «Արքայական ակումբը» կարող է լավ արդյունքներ գրանցել առանց Զինդին Զիդանի և Քրիշտիանու Ռոնալդուի: Ֆրանսիացի մասնագետը նախորդ մրցաշրջանից հետո հեռացել էր թիմից, իսկ պորտուգալացի ֆուտբոլիստը մարզական կարիերան շարունակում է Թուրինի «Յուվեթուսում»:

«Նրանք երկուսն էլ շատ կարևոր էին ակումբի համար, բայց մենք շարունակում ենք չեմպիոնի կոչման համար պայքարել բոլոր այն մրցաշարերում, որոնցում մասնակցում ենք: Վստահ ենք մեր ուժերին: Հասկանալի է, որ Զիդանն ու Ռոնալդուն մեծ դերակատարում ունեին թիմում, սակայն առանց նրանց էլ կյանքը շարունակվում է»,- ասել է Նաչոն:

Related image

Աղբյուրը՝ Panarama.am Sport

Leave A Reply

Your email address will not be published.