Աշխարհի ամենահարուստ մարզուհիները
Forbes ամսագիրը հրապարակել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանշային ցուցակը։
Առաջին տեղում թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն է։ Նրա եկամուտները գնահատվել է 18,1 միլիոն դոլար։ Երկրորդից վեցերորդ տեղերում են հետևյալ թենիսիստուհիները՝ Կարոլինա Վոզնյացկի (13 միլիոն), Սլոան Սթիվենս (11,2 միլիոն), Գարբինե Մուգուրուսա (11 միլիոն), Մարիա Շարապովա (10,5 միլիոն), Վինուս Ուիլյամս (10,2 միլիոն)։
Լավագույն տասնյակում են ընդգրկվել այլ մարզաձևերից երկու ներկայացուցիչ. յոթերերոդ տեղում է բադմինթոնիստուհի Պուսարլա Վենկատա Սինդհուն 8,5 միլիոն դոլարով, իններորդ տեղում՝ ավտոարշավորդ Դանիկա Պատրիկը՝ 7,5 միլիոն եկամուտով։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Սերենա Ուիլյամսը երրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենահարուստ մարզուհին է։