Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկել են շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունները, որոնք անցկացվում են մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տարեկանների տարիքային խմբերով: Ընդհանուր առմամբ` մրցաշարին մասնակցում է 47 երկրի 1074 մասնակից:
Աշխարհամասի գլխավոր ստուգատեսում Հայաստանը ներկայացնում է 18 պատանի շախմատիստ: Մեկնարկային տուրում մեր մասնակիցներից 10-ը հաղթանակներ են տոնել, 3 պատանի շախմատիստ իրենց պարտիաներն ավարտել են հաշտությամբ, իսկ 5-ը պարտություն են կրել:
Աղբյուրը՝ Sport Panarama.am