Բրիթնի Սփիրսը ապրում է վախի մեջ
Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինն արդեն մի քանի ամիս է պահանջում է մեծացնել ալիմենտների չափը: Քևին Ֆեդերլայնը հայտարարել է, որ իրեն ավելի շատ գումար է անհրաժեշտ՝ իրենց ընդհանուր երեխաներին դաստիարակելու համար: Հիմա երգչուհին ամեն ամիս վճարում է 20 հազար դոլար: Սփիրսը վստահ չէ, որ «նախկին ամուսինը այսքանով կանգ կառնի և հաջորդ անգամ իրենից ավելի շատ գումար չի պահանջի»: Երգչուհու հարազատները համարում են, որ նա նյարդային խանգարման շեմին է և նորից կարող է տուժել դեպրեսիայի պատճառով: Բրիթնիի հայրը՝ Ջեյմի Սփիրսը, հայտարարել է, որ աստղն ապրում է մշտական վախի մեջ: Նա վախենում է, որ իրենից կարող են խլել որդիներին: