Դանան Բորիսովան ազատվել է թմրանյութերի կախվածությունից

0

Ալկոհոլից և թմրանյութերից կախվածության մասին հրապարակային խոստովանությունից հետո հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովայի կյանքը կտրուկ փոխվեց: Վերջինիս 10-ամյա աղջկա խնամքը ստանձնեց երեխայի հայրը՝ բիզնեսմեն Մաքսիմ Ակսյոնովը: Ավելի ճիշտ, երբ Դանան հասկացել էր, որ չի կարողանում խնամել աղջկան կախվածության պատճառով, նա խնդրել էր երեխայի հորը աղջկան՝ Պոլինային իր տուն տանել: Որոշ ժամանակ անց կայացել էր դատական նիստ, որը որոշել էր, որ 10-ամյա աղջիկը պետք է ապրի հոր հետ, իսկ Դանա Բորիսովային պարտադրել էին ալիմենտներ վճարել: Եվ միայն վերջերս այս հարցում փոփոխություններ են տեղի ունեցել: Համոզվելով, որ Դանան վերջնականապես ազատվել է կախվածությունից, նրա Մաքսիմը որոշել է ընդառաջ գնալ նախկին կնոջը. «Մենք պայմանավորվել ենք Դանայի հետ, որ մեր աղջիկը նրա հետ է ապրելու: Դանան իր վերջին հարցազրույցներից մեկում ասել էր, որ վաճառել է նախկին բնակարանը և գնել նորը, որը գտնվում է նախկին ամուսնու տան հարևանությամբ: Այսպիսով՝ նրանց 10-ամյա աղջիկը կարող է ավելի շատ ժամանակ անցկացնել ծնողների հետ:

Image result for дана борисова

Image result for DANA S DOCHKOYRelated image

Leave A Reply

Your email address will not be published.