Մադոննան լուսանկարվել է իտալական «Vogue» ամսագրի համար

0

Օգոստոսի 16-ին երգչուհի Մադոննան 60 տարեկան կդառնա, սակայն շատ երիտասարդ տեսք ունի և հաճույքով ընդունում է հեղինակավոր պարբերականների հրավերներն ու լուսանկարվում է տարբեր ամսագրերի համար:

Երկու օր անց լույս է տեսնելու «Vogue Italia»-ի նոր համարը: Ամսագրի շապիկը զարդարելու է Մադոննայի լուսանկարը: Ֆոտոշարքի հեղինակները Մերթ Ալասը և Մարկուս Պիգգոտն են: Նրանց համարձակ ոճ են ընտրել Մադոննայի համար: Երգչուհին լուսանկարվել է ժանյակավոր կարճ զգեստով և սև զուգագուլպաներով, ինչպես նաև լայնեզր գլխարկով:

Աղբյուրը՝ Life.panorama.am

Leave A Reply

Your email address will not be published.