Հատուկ միջոցներ մազերի առողջ բուժման համար
Մազերի առողջ բուժման համար կարևոր է մազերի խնամքի ընթացակարգերի գերազանց պլանավորումը։ Առողջ, ամուր և մետաքսե մազեր ունենալու համար պետք է ճիշտ ժամանակին ճիշտ նյութերով իրականացնել գործողությունները։
Ըստ «Chicpin.com» կայքի, առողջ մազերի բանալին ձեր անձնական մազերի բուժման ծրագիրը նախագծելու մեջ է:
Լավագույն արդյունքների հասնելու համար ներառեք հետևյալը․
Մազերի լվացում
Թեև բոլորս էլ լվանում ենք մազերը, մեզնից շատերը սխալ կերպով են անում։
Մազերը ճիշտ լվանալու համար պետք է կիրառել փոքր քանակությամբ շամպուն: Պետք է նրբորեն մերսել մազերը, մինչ ձեր գլխի շուրջ փրփուր ձևավորելը: Մազերը պետք է լվանալ տաք ջրով: Այնուհետև, մեկ րոպե լվանալ մեղմ տաք ջրով:
Մազերը պետք է լվանալ շաբաթական նվազագույնը 3 անգամ։
Մեզնից շատերը հաճախ չեն օգտագործում մազի կոնդիցիոներ, ինչը մեծ սխալ է մազերի բուժման ընթացքում։ Կոնդիցիոներները փափկեցնում են մազերը և պաշտպանում դրանք արտաքին վտանգներից։
Կոնդիցիոներ կիրառելուց հետևեք այս քայլերին.
- Մազերը շամպունով լվանալուց հետո, որքան հնարավոր է քամեք մազերը։
- Կիրառեք փոքր քանակությամբ կոնդիցիոներ և տարածեք այն մազերի երկարությամբ:
- Լոգանքի գլխարկ օգտագործելով՝ կոնդիցիոները գլխին թողնել 5 րոպե:
- Մազերը լվանալ տաք ջրով, ապա սառը ջրով:
- Մազերը քամելուց հետո գլուխը փաթաթել սրբիչով և պահել մեկ կամ երկու րոպե:
- Այնուհետև մազերի երկայնքով տարածել կոնդիցիոները։
- Որոշ ժամանակ թողնել, որ չորանան, ապա հարդարիչով չորացնել
Մազերի դիմակներ
Մազի դիմակներն ու շիճուկները սովորաբար կիրառվում են կամ կոնդիցիոների փոխարեն: Դրանք օգտագործվում են մազերի ճյուղերի վերացման, ծավալի ավելացման կամ մազերի առողջության վիճակի բարելավման համար:
Մազի դիմակը կիրառելու համար հետևեք այս քայլերին․
- Լվացեք ձեր մազերը և չորացրեք սրբիչով
- Անհրաժեշտության դեպքում կիրառել կոնդիցիոներ
- Կիրառել մազերի դիմակ/շիճուկ և սանրել մազերը արմատներից մինչև ծայրեր
- Մազերը ետ տանել և օգտագործել լոգանքի գլխարկ
- Փաթաթել մազերը սրբիչով և թողնել
- Լվանալ մազերը և չորացնել
Հարդարիչով չորացում
Մազերը ճիշտ չորացնելը շատ կարևոր դեր է զբաղեցնում մազերի խնամքի մեջ, քանի որ այն մեր առօրյայում ամենաշատ օգտագործվող գործառույթներից է։
Ահա, թե ինչպես է պետք չորացնել մազերը․
Պետք չէ ամեն օր հարդարիչով չորացնել մազերը։
Չորացնելուց առաջ, պարտադիր, անհրաժեշտ է սրբիչով լավ քամել մազերը։
Պետք չէ չորացնել խոնավ օճառոտ մազերը։ Նախ պետք է ազատվել խոնավությունից, այնուհետև հարդարել ցանկացած ձևով։
Հարդարիչը պետք չէ շատ մոտ պահել մազերին․ այն կարող է չորացնել գլխամաշկը։
Հարդարում
Մազերի խնամքի այս բաժինը ներառում է մազերի ձևավորումը՝ գանգուրներ, խոպոպներ, ուղղում, հյուսքեր և այլն։
Խորհուրդ չի տրվում ամեն օր հարդարել մազերը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձրեք այդ տաք սարքերին։ Պետք է հետևել դրանց հրահանգներին և կիրառել առաջարկվող ջերմաստիճանը։
Մազերի կտրում
Մազերը հաճախ կտրելը կարևոր է բոլորի համար՝ անկախ մազերի երկարությունից: Ավելին, մազերը որքան երկար են, այնքան ավելի կարևոր է թարմացնել ծայրերը:
Ահա, թե որքան ժամանակը մեկ է պետք կտրել մազերը․
3-4 շաբաթ, եթե դուք ունեք կարճ սանրվածք;
5-6 շաբաթ, եթե ունեք միջին սանրվածքների համար;
6-7 շաբաթ, եթե ունեք երկար մազեր:
Այս ժամանակացույցը կապահովի, որ դուք կկարողանաք կատարելագործել առողջ, հարթ եւ մետաքսյա մազեր: Այսուհետ մոռացեք մազերի վատ օրերի մասին: