Որտեղ են նախընտրում հանգստանալ մեր հայրենակիցները

0

Ամառային հանգստի ամենաթեժ շրջանն արդեն մեկնարկել է: Հայաստանցիները նախընտրում են հանգստանալ ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Կան մի քանի երկրներ, որոնք հատկապես մեծ մասսայականություն են վայելում մեր հայրենակիցների շրջանում՝ Հունաստան, Եգիպտոս, Իսպանիա, Բուլղարիա:

Public.am-ը կապ հաստատեց Exclusive travel-ի հետ պարզելու, թե ուր են մեկնում մեր հայրենակիցները՝ իրենց ամառային հանգիստը վայելելու համար: Մեզ հետ զրույցում Exclusive travel-ի ներկայացուցիչը հաստատեց տեղեկությունները. հայաստանցիների նախընտրելի ուղղություններն են Հունաստանը, Եգիպտոսը, Իսպանիան, Բուլղարիան և ոչ միայն: Պատճառներից մեկը նաև այն է, որ գները բավական մատչելի են: Ի դեպ, Exclusive travel-ը զբոսաշրջիկներին առաջարկում է յուրահատուկ հանգիստ Ավստրիայում: Ավստրիական ամենահայտնի ամառային հանգստյան գոտիները գտնվում են Կարինթիայի լճերի մոտ. որտեղ ամռանը ջուրը տաքանում է մինչև +26 աստիճան: Միանշանակ է այն, որ պետք չէ բաց թողնել այս բացառիկ հնարավորությունը նոր երկրներ մեկնելու և հանգիստը վայելելու համար:

Leave A Reply

Your email address will not be published.