Հանրությունը վայելեց «Ամարասի գանձերը» մյուզիքլ- ներկայացումը

0

Հուլիսի 10-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ամարաս» պարային համույթի ՝ «Ամարասի գանձերը» պարային ներկայացումը: Ներկայացմանը մասնակցում էին թվով չորս հարյուր հոգի:   6- ամիս քրտնաջան աշխատանքներից հետո՝  Ամարասցիները ներկայացան նախադեպը չունեցող ներկայացմամբ: Գեղարվեստական ղեկավար՝ Վիկա Մարտիրոսյանի փոխանցմամբ նրան աջակցել են տաղանդավոր մարդիկ:  Ներկայացման ռեժիսորը հանդիսանում էր՝ Կարո Նաղդալյանը, բեմադրիչ է եղել՝ Մարիամը, ով գիտակ է իր գործում և զբաղվում է գրեթե բոլոր թատրոնների ռեկվիզիտներով, իսկ բեմական աքսեսուարներով զբաղվել է Աննա Մութաֆյանը:

Public. am — ի թղթակցի հետ զրույցում Վիկան ավելացրեց, որ մեծ աշխատանք են կատարել նաև Ամարասի բոլոր պարուսույցները, սա մեծ դաս է նաև նրանց համար, որ կարողանան ներկայանան և՛  ի նձ , և՛ ծնողներին և հանրությանը:  Ներկայացման մեջ մասնակցում էր նաև Վիկայի դուստրը ՝ Նանուլիկը, ով ներկայացավ նաև պրեմիերայով: Երաժշտության, խոսքերի, գործիքավորման հեղինակը՝ Նիկ Էգիբյանն էր:

Հանրապետության առաջատար «Ամարաս» պարային ստուդիան այսօր լինելով ամենաբարձր հորիզոնականներում՝  հավատարիմ է իր սկզբունքներին՝ պահպանելով որակը և օրիգինալությունը:

   Հեղինակ՝ Դիանա Գրիգորյան

 

 

Leave A Reply

Your email address will not be published.