Մադրիդի «Ռեալը» միայն 1 դեպքում կվաճառի Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը: Դա տեղի կունենա միայն այն բանից հետո, եթե ֆուտբոլիստը հրապարակայնորեն հայտարարի իր՝ հեռանալու ցանկության մասին: Այդ մասին հաղորդում է Football Italia-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, «Արքայական ակումբը» պատրաստ կլինի բաց թողնել 33-ամյա պորտուգալացուն, բայց նա պետք է պաշտոնական մամուլի ասուլիս հրավիրի և հայտարարի, որ իր որոշումը թիմի խնդիրների հետ կապված չէ: Սպասվում է, որ նշված պահանջները կատարելուց հետո «Ռեալը» պատվով կճանապարհի Ռոնալդուին:
Հիշեցնենք, որ պորտուգալացուն ցանկանում է գնել Թուրինի «Յուվենթուսը»: