Էջմիածնի քաղաքապետը հրավիրում է Վարդավառը միասին տոնելու

0

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Էջմիածնեցինե՛ր, հավաքվեք

Շուտով Վարդավառի տոնն է, և Էջմիածնի քաղաքապետարանը լիակամ է այն անցկացնել քաղաքի բնակիչների հետ: Տոնական միջոցառումներ կանցկացվեն երկու հատվածում՝ Անմար կրակի և քաղաքապետարանի հարակից տարածքներում: Միացված են լինելու մի քանի ցայտաղբյուրներ (фонтан), յուրաքանչյուր հատվածում տեղակայված են լինելու մեկական ջրատար մեքենա և 5-ական տաղավարներ՝ տարատեսակ ապրանքներով, և այդ ամենն ուղեկցվելու է ուրախ երաժշտությամբ: Մի խոսքով, քաղաքում լինելու է շատ ջուր և բարձր տրամադրություն: ՎԵՐՋՈՒՄ ԱՎԵԼԱՑՆԵՄ, ՈՐ ԻՆՔՍ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ԵՐԿՈՒ ՎԱՅՐՈՒՄ ԷԼ:
Մինչ հանդիպում»:

Leave A Reply

Your email address will not be published.