Վանեսսա Պարադին ամուսնացել է

0

45-ամյա դերասանուհի Վանեսսա Պարադին  երկար ժամանակ լուրջ հարաբերություններ չէր ունեցել իր նախկին սիրելիի և երկու երեխաների հոր՝ Ջոննի դեպի,  հետ բաժանումից հետո: Եվ ահա 6 տարի անց  հայտնի է դարձել, որ այս հանգստյան օրերին դերասանուհին  ամուսնացել է 45-ամյա ռեժիսոր Սամուել Բենշետրիի հետ:

Արարողությունը տեղի է ունեցել Սեն- Սիմոն փոքրիկ քաղաքում, որը   Փարիզից ոչ այդքան հեռու է: Հրավիրվածների թվում էին միայն նորապսակների հարազատները և մոտ ընկերները:

HOLLYWOOD - FEBRUARY 27: Actor Johnny Depp nominated for Best Actor in a Leading Role for his performance in "Neverland" arrives with his girlfriend Vanessa Paradis at the 77th Annual Academy Awards at the Kodak Theater on February 27, 2005 in Hollywood, California. (Photo by Carlo Allegri/Getty Images)

Հիշեցնենք, որ սա Պարադիի համար առաջին պաշտոնական ամուսնությունն է, քանի որ Դեպի հետ նրանց ամուսնությունը գրանցված չի եղել: Բենշետրիի հետ դերասանուհին ծանոթացել է 2017 թվականին նրա «Շուն» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ նա գլխավոր դերում էր խաղում:

Vesti.am

Leave A Reply

Your email address will not be published.