Նադեժդա Սարգսյանը մահացել է
Քիչ առաջ հիվանդանոցում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ նա արդեն մի քանի օր էր, ինչ գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում, և թեպետ երգչուհուն երեկ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել էին հիվանդասենյակ, բայց այսօր վիճակը վատացել է: Նադեժդա Սարգսյանը վերջին տարիներին պայքարում էր քաղցկեղի դեմ։
Նադեժդա Սարգսյանը 64 տարեկան էր: