Մեծ Բրիտանիայում պատրաստվում են Եղիսաբեթ II թագուհու մահվանը

0

Բրիտանացի նախարարներն անցյալ շաբաթ Եղիսաբեթ II թագուհու մահվան դեպքում 10-օրյա սգո արարողության նախապատրաստման գաղտնի փորձ են կատարել, հաղորդում է «Times»-ը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի տեղակալ Դևիդ Լիդինքթոնը ղեկավարում էր փորձը, որին մասնակցել են ԱԳ նախարար Սաջիդ Ջավիդը, Շոտլանդիայի գործերի նախարար Դևիդ Մանդելը և համայնքների պալատի առաջնորդ Անդրեա Լիդսոմը։

«Castle Dove» կոչվող փորձը նվիրված կլինի թագուհու մահվանը հաջորդող օրվա գործողություններին՝ համաձայն D+1 ծածկագրի, երբ վարչապետը պաշտոնապես կհայտարարի այդ մասին։

Նշվում է, որ փորձը կապված է թագուհու ներկա ինքնազգացողության հետ։ 92-ամյա Եղիսաբեթ II-ը վատ ինքնազգացողության պատճառով չի մասնակցել Սուրբ Պողոս տաճարում տեղի ունեցած պատարագին։

Leave A Reply

Your email address will not be published.