Նադեժդա Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց

0

Երգչուհի Նադեժդա Սարգսյանը հիվանդանոցում է։ Նա գտնվում է Նաիրի բժշկական կոենտրոնում։ Tert.am Life–ի տեղեկություններով` երգչուհու վիճակը ծանր է։

Տկն Նադեժդայի առողջական վիճակի մասին մանրամասներ իմանալու նպատակով կապ են հաստատել Նաիրի բժշկական կենտրոնի հետ, սակայն ընդունարանից հայտնեցին, որ երգչուհու վիճակի մասին տեղեկություն տրամադրել իրավասու չեն, իսկ Քիմիոթերապիայի բաժնի վարիչ Լևոն Բադալյանն այս պահին տեղում չէ։

Նշենք, որ այս շրջանում Էմմին Հայաստանում է։ Ինստագրամի իր էջում երգչուհին վերջերս հուզիչ գրառում էր արել մայրիկի առողջական վիճակի մասին.

«Երևի Աստված ինձ շատ է սիրում, որ հենց դու ես իմ մայրը: Այդքան ուժեղ, բարի, գեղեցիկ, մարդասեր, ուրախ, պայքարող, սիրող և սիրվող: Քեզ խնդրում եմ, ապրիր հենց ինձ համար! պայքարիր ու հաղթահարիր:

Դժվարությունը քեզ համար չի! 4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի»:

Հիշեցնենք, որ երգչուհին երկար տարիներ է` պայքարում է քաղցկեղի դեմ։ Նա մի քանի անգամ հաղթահարել է առողջական վիճակի բարդ շրջափուլերը։

Leave A Reply

Your email address will not be published.