Հարսանացուն՝ «Մխիթար Հերացու» անվան բժշկական համալսարանից

0

Հենց ավանդական ընտանիքի շնորհիվ է նաև, որ հայ ժողովուրդը, դարերի ընթացքում ենթարկվելով բազմաթիվ փորձությունների ու արհավիրքների , կարողացել է պահպանել իր ազգային կերպն ու այն արժեհամակարգը , որը թույլ է տվել նրան դասվելու աշխարհի առաջատար ժողովուրդների շարքին, գրում է USArmenianews.com-ը:

Այս իմաստով, անկասկած, հատկապես Սփյուռքում կազմավորվող ամեն մի նոր հայ ընտանիք՝ հայկական ավանդական ընտանիք , մի նոր հենասյուն է դառնում հայության համար դրսում, երաշխավորն ու առհավատչյան հայկականության պահպանման, մի խնդիր, որն այսօր չափազանց սուր է արտահայտված հատկապես հեռավոր Սփյուռքում և, մասնավորաբար՝ ԱՄՆ — ում :

«GRAND PARTY» ընկերության հիմնադիր տնօրեն, Արտակ Մարտիրոսյանն, ում Լոս Անջելեսում կազմակերպվող զանազան բարձրաշխարհիկ միջոցառումներին հաճախ կարելի էր ներկա տեսնել ՝ շրջապատված գեղեցիկ սեռի վառ ներկայացուցիչներով ( Արտակ Մարտիրոսյանը բավական ակտիվ հասարակական — մշակութային կյանքով ապրող մեկն է , ինչի պատճառով մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում, բոլորին հետաքրքում է թե՛ նրա անձնական , թե՛ գործնական կյանքը ), բառացիորեն անակնկալի բերելով շատերին՝ պարզվում է՝ նշանադրվել է ու , ի զարմանս բոլորի , նշանադրվել է հայաստանաբնակ աղջկա հետ , ում հետ, ինչպես պարզեցինք , շփման մեջ է գտնվել մեկ տարի շարունակ :

Արտակ Մարտիրոսյանի ու նրա ընտրյալ Նինել Սողոմոնյանի ( Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5- րդ կուրսի ուսանողուհի է , մասնագիտանում է ակնաբուժության ոլորտում ) հունիսի 17-ին, Երևանի Երազ թաղամասում գտնվող « ԵՐԱԶ » այգում կայացած նշանադրության արարողությունը, թերևս, տարվա ամենաշքեղ ու գեղեցիկ իրադարձություններից մեկն է դարձել, որի արձագանքներն, անշուշտ, դեռ երկար կլսվեն:

USArmenianews.com-ի թղթակցին հաջողվել էր կապ հաստատել նշանադրության արարողությանը ներկա գտնվողներից մի քանիսի հետ, ովքեր, կիսվելով իրենց տպավորություններով , հետաքրքիր մանրամասներ են ներկայացրել միջոցառումից:

Նշանադրության արարողությանը ներկա են գտնվել Հայաստանից ու արտերկրից ժամանած բավական երևելի դեմքեր՝ տարբեր բնագավառների ազդեցիկ պաշտոնյաներ, հասարակությանը հայտնի գործարարներ և այլոք :

Երեկոն, որը ծաղկացրել են հայկական շոուբիզնեսիներկայացուցիչները, վարել է հայտնի շոումեն Ստեփան Ղամբարյանն, իսկ երեկոյին յուրատեսակ ինքնատիպ փայլ է հաղորդել Հայաստանում լավագույններից մեկը համարվող՝ «DJ SMOKE»-ը: Միջոցառման ձևավորումն էլ վստահվել է «Marmelada Event Bureau»-ին որն էլ , ներկաների փոխանցմամբ , իսկապես անզուգական էր դարձրել երեկոյի գեղարվեստական ձևավորումը՝ հաղորդելով դրան առանձնակի վիզուալ շքեղություն :

Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբից հրավիրված երաժիշտների դյութիչ նվագակցության ներքո է ապահովվել երեկոյի սկզբնամասը , ինչպես ամերիկահայերն են սիրում ասել , « reception»-ը ՝ բազմաթիվ հյուրերի ներկայությամբ :

Իսկ միջոցառման հաջորդ օրը՝ Մայր Աթոռում, Երեմիա սրբազան Աբգարյանի հանդիսապետութամբ կայացել է նշանադրության մատանիների Օրհնության կարգ , որը նույնպես անչափ տպավորել է մասնակիցներին:

Ըստ աղբյուրի ունեցած հավաստի տեղեկությունների՝ զույգի հարսանիքը կայանալու է հաջորդ տարի՝ Լոս Անջելեսում, նավի վրա ու ևս աչքի է ընկնելու իր անզուգականությամբ ու ինքնատիպությամբ :

Իսկապես հրաշալի է , երբ մի նոր հայ ընտանիք է ձևավորվում , հրաշալի է , երբ երկու միմյանց սիրող սրտեր իրենց հավիտենական միությունն են կնքում՝ միմյանց հավատարմության երդում տալով ու միավորվելով մեկ ընդհանուր արժեքի՝ հայ ընտանիքի գաղափարի շուրջ :

Միևնույն ժամանակ , սակայն , մեծ փափագ կա նաև , որպեսզի հայ ընտանիքները կազմավորվեն ու ապրեն ոչ թե Սփյուռքում՝ Հայաստանից շատ հեռու , այլ՝ հենց Հայաստանում , ու որ ոչ թե Սփյուռքից գան Հայաստան հարս տանելու , այլ սփյուռքահայ բազմաթիվ ընտանիքներ հայրենիքի կարոտի կանչով վերադառնան հայրենիք ու հաստատվեն մայր հողում՝ շենացնելով , հզորացնելով Հայաստանը :

Այս իմաստով անսպառ հույս ունենք , որ Հայաստանում տեղի ուենցած «թավշյա» հեղափոխությունն իսկապես կնպաստի ներգաղթին ու կկանխի չդադարող արտագաղթն , առանց որի անհնար է լինելու նոր Հայաստանի կայացումն ու հայ հասարակության առաջ ծառացած բազմաթիվ խնդիրների լուծումը :

Հ.Գ. Ի դեպ, շատերն են զարմացած Արտակի նշանադրության այս քայլից, որովհետև նա լինելով հանրային դեմք, շատերն են նրան տեսել տարբեր միջոցառումներին ու առիթներին, որտեղ միայնակ նա երբեք չի եղել: Նրա կողքին միշտ եղել են գեղեցկադեմ աղջիկներ, ովքեր վստահ ենք՝ երազել են դառնալ նրա կյանքի կեսը, և ավելի քան վստահ ենք, որ նա կոտրեց շատ աղջիկների սրտեր, իր հետ վերցնելով թանկարժեք մատանին, ընտիր նվերներն ու այլ անհրաժեշտ թաշա խուստա՝ մեկնեց Հայաստան, որտեղ նրան էր սպասում գեղեցկուհի Նինելը:

 

Leave A Reply

Your email address will not be published.