Սեքս՝ կերակուրի փոխարեն.Աննա Սեմենովիչը պատմել է դիետայի, կրծքերի և առնետների մասին
Երգչուհի Աննա Սեմենովիչը «Стархит»-ին տված հարցազրույցում ասել է, որ չի շտապում ամուսնանալ:
Երգչուհին նեղվում է, երբ մարդիկ աչքերի մեջ չեն նայում: Ըստ երգչուհու, դա նշանակում է, որ ինչ-որ բան թաքցնում կամ խաբում են:
Մինչև հիմա չի ամուսնացել, քանի որ այդքան էլ չի ցանկանում դա անել:
«Երբ երեխաներ ունենամ, չեմ պատկերացնում թե ինչ կանեմ: Կարծում եմ, որ կինը մայրության ուղին պատկերացնում է միայն երեխայի ծնունդից հետո: Կարելի է շատ գրականություն կարդալ, լսել ընկերուհիների պատմությունները, սակայն փորձ կարելի է ձեռք բերել, երբ ինքդ երեխա կունենաս»,-ասել է Աննան:
Անդրադառնալով կրծքերին, նշել է, որ այն իր համար «կերակրող է»:
«Արդեն 15 տարի է, ինչ կրծքերս ինձանից ավելի հայտնի են»,-նշել է երգչուհին:
Երգչուհին կերակուրներից նախընտրում է տապակած կարտոֆիլ:
«Այն հրաշալի էր պատրաստում տատիկս: Կարող եմ նստել և առանց մտածելու ուտել, իհարկե հետո ինձ մեղադրում եմ ու պատժում՝ ժամերով ֆիթնեսով զբաղվեելով: Գիշերը երբ ուտել եմ ուզում, սեքսով եմ զբաղվում: Եթե շատ եմ սոված լինում, ավելի երկար եմ սեքսով զբաղվում, մինչև առավոտ նախաճաշեմ»,-անկեղծացել է նա՝ հավելելով, որ անտանելի վախենում է առնետներից:
Public.am