Բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքքարթնին նոր ալբոմ կթողարկի 5 տարվա ընդմիջումից հետո, այդ մասին ասվում է երաժշտի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ Egypt Station կոչվող ալբոմը լույս կտեսնի 2018 թվականի սեպտեմբերի 7-ին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ալբոմը ձայնագրվել է ամերիկյան «Capitol Records» ձայնագրման ստուդիայում: Ալբոմում ներառվել է 14 երգ, այդ թվում՝ ավելի վաղ ներկայացված I «Don’t Know» և «Come On To Me» երգերը:
Հատկանշական է, որ Մաքքարթնիի 17-րդ ձայնասկավառակի շապիկի համար օգտագործվել է երաժշտի հեղինակած նկարը:
Մաքքարթնիի խոսքով՝ ձայնասկավառակի անվանումն արտացոլում է դրա ուղղվածությունը, որը կապված է ճանապարհորդության հետ:
«Egypt Station-ը սկսվում է առաջին կայարանում, առաջին երգով, ու հետո ամեն հաջորդ երգ նոր կայարան է իրենից ներկայացնում», — պարզաբանել է նա:
Ալբոմի աուդիոտարբերակը հասանելի է 13.99 դոլարով:
Vesti.am