Մելանյա Թրամփը ներկա է գտնվել Աբրահամ Լինքոլնի երեկույթին

0

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, երիկամների վիրահատությունից հետո, առաջին անգամ հանրության առաջ է հանդես եկել: Բժիշկները նրան արգելել էին ինքնաթիռով մեկնել, դրա համար նա չէր կարողացել Դոնալդ Թրամփին ուղեկցել Սինգապուր:

Նա այս միջոցառման համար ընտրել է 2700 դոլար արժողությամբ Escada-ից սև զգեստ և հիանալի տեսք է ունեցել:

«Ինձ համար մեծ պատիվ է նման հատուկ միջոցառման մաս լինելը: Շնորհակալություն Ֆորդ թատերական համայնքին նման երեկոյի համար: Ձեր շարունակական հավատարմությունը արվեստի ոլորտում անգնահատելի է, ինչպես նաև անգնահատելի է այն ազդեցությունը, որ ունեք հասարակության վրա»,-նշել է առաջին տիկինը:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.