Բոլիվուդի հայտնի դերասանուհին կգա՞ Հայաստան

0

Լուրեր են շրջանառվում այն մասին, թե հայտնի հնդկուհի աստղ, դերասանուհի Ռաշամի Դեսային՝ հայ հեռուստադիտողին քաջ հայտնի «Մերժվածը» հեռուստասերիալից Տապասիայի դերակատարուհին, շուտով կլինի Հայաստանում:

Սիրված դերասանուհուն Հայաստան է հրավիրել  «Տնից հեռու» նախագծի հեղինակ-վարող Վարդան Սարգսյանը, քանի որ Վարդանին էր հաջողվել Տապասիայի հետ հանդիպել, հարցազրույց ունենալ «Տնից հեռու» ծրագրի շրջանակում: Ավելին՝ Վարդան Սարգսյանի տեսահոլովակում սիրված դերասանուհին էր նկարահանվել որպես հերոսուհի:

Public.am-ի թղթակիցը կապ հաստատեց Վարդան Սարգսյանի հետ, որպեսզի նա անձամբ մեկնաբանի այս լուրը: Վարդանը տեղեկացրեց, որ Տապասիան պատրաստ է Հայաստան գալ և հենց թողարկման ընթացքում էլ շեշտում է, որ առիթի դեպքում սիրով կգա Հայաստան: Նա, սակայն, նշեց, որ ուղղակի հրավերը քիչ է.

«Ինքներդ գիտեք ինչ ծախսերի հետ է կապված հնդկուհի աստղին հյուընկալելը Հայաստան: Եթե գտնվեն գործընկեր-հովանավորներ, որոնք կօգնեն մեզ այդ հարցում, ուրեմն վստահեցնում եմ ձեզ, որ Տապասիան սիրով կգա Հայաստան: Բայց հիմա այս թեման դեռ միայն խոսակցություն է»,-մեզ հետ զրույցում ասաց Վարդան Սարգսյանը:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.