Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին 2018թ. աշխարհի առաջնության ավարտից հետո կգլխավորի Մադրիդի «Ռեալը»՝ ստորագրելով 3 տարվա պայմանագիր: Այս մասին հաղորդում է «Արքայական» ակումբի պաշտոնական կայքը:
51-ամյա մասնագետն այդ պաշտոնում կփոխարինի Զինեդին Զիդանին, ով հեռանալու մասին հայտարարել էր մայիսին:
Լոպետեգին Իսպանիայի հավաքականը մարզում է 2016 թվականից: Նա ավելի վաղ գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է «Պորտուում», «Ռայո Վալյեկանոյում», «Ռեալի» պահեստային թիմում, ինչպես նաև Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում:
Մասնագետն իր պարտականությունների կատարմանը կանցնի «Մունդիալ-2018»-ի ավարտից հետո: