Ինչ ուտել այսօր. «Սնկով ու վարունգով» աղցան
Բաղադրիչներ
- սունկ շամպինյոն — 300 գր
- վարունգ մարինացված — 2 հատ
- ձու — 2 հատ
- սոխ — 1 գլուխ
- ոլոռ կանաչ պահածոյացված — 3 ճ/գ
- կարտոֆիլ — 1-2 հատ
- մայոնեզ — ըստ ճաշակի
- կանաչի — ըստ ճաշակի
- բուսայուղ — ըստ ճաշակի
- աղ — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Սոխը կիսալուսնաձև, իսկ սունկը մանր կտրատում ու տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ այնքան, մինչև պատրաստ լինի։
- Նախօրոք եփած կարտոֆիլը խորանարդաձև կտրատում ենք։
- Վարունգը բաժանում ենք մանր խորանարդիկների։
- Ձուն եփում, ապա բաժանում ենք ոչ շատ մեծ խորանարդիկների։
- Կարտոֆիլը, ձուն, վարունգն ու կանաչ ոլոռը լցնում ենք աղցանամանի մեջ։
- Ավելացնում ենք սոխի ու սնկի զանգվածը և խառնում ենք, որից հետո լցնում ենք մայոնեզը։
- Լավ խառնում, ապա մատուցում ենք։
Բարի ախորժակ։