Հենրիխ Մխիթարյանը և Չավին ուղիղ եթերում պատասխանել են երկրպագուների հարցերին (տեսանյութ)

0

«Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Չավին Альфа-Банк-ի կազմակերպած ուղիղ եթերի ընթացքում պատասխանել են երկրպագուների հարցերին:

Հայաստանի հավաքականի ավագի կարծիքով առաջիկա Մունդիալում գլխավոր ֆավորիտներն են Իսպանիայի, Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները: Հայ ֆուտբոլիստը խոսելով Ռուսաստանի հավաքականի մասին՝ կոչ է արել երկրպագուներին ճնշում չգործադրել իրենց ազգային ընտրանու վրա:

Իսպանացի ֆուտբոլիստը նաև հայատարարել է, որ մտադիր է լրջորեն զբաղվել մարզչական գործունեությամբ:

Հենրիխ Մխիթարյանը նաև խոստովանել է, որ Չավիի հետ զրուցել է «Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի մասին:

Leave A Reply

Your email address will not be published.