«Գեղեցկուհի» Լիլին ինքնահաստատման խնդիր, թե՞ լրատվաֆոբիա ունի

0

«Միսս Հայաստան 2017» Լիլի Սարգսյանին, վերջերս հաճախ էին լրատվամիջոցներն անդրադառնում:

Նախ համացանցում քննարկման թեմա դարձավ «Միսս Հայաստան 2017» մրցանակաբաշխության ժամանակ Լիլիի ելույթը:

Այնուհետև հայտարարվեց, որ թագը Լիլիից վերցրել են: Սակայն որոշ ժամանակ անց Լիլին հայտարարեց, որ թագն իր մոտ է: Մի խոսքով…

Այնուհետև Լիլին ծիծաղի առարկա  դարձավ Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» հաղորդման ժամանակ:

Ես այն մարդկանցից էի, ով մտածում էր, որ լրատվամիջոցներն անիմաստ մարդուն ծաղրանքի են ենթարկում՝ դիտումներ հավաքելու  համար: Դրա համար կարծում էի, որ   Լիլին  պետք է փոխի իր անվան շուրջ կառուցված կարծրատիպը, այն, որ նա գրագետ չէ ու նորմալ հարցազրույց չի կարողանում տալ: Դրա համար ֆեյսբուքով նրան ընկերանալու հայտ ուղարկեցի՝ փորձելով պայմանավորվել  հարցազրույցի համար: Հայտս ընդունեց, սակայն  նամակս այդպես էլ անպատասխան թողեց:

Картинки по запросу Լիլի սարգսյան միսս Հայաստան

Փորձեցի ծանոթի միջոցով կապվել նրա հետ: Փոխանցեցին նրա հեռախոսահամարը: Զանգահարեցի:

Խնդրեցի, որ հարցազրույցի համար պայմանավորվենք և հարցրեցի՝  երբ և ինչպես է նրան հարմար:

«Ես չեմ կարող ասել, պետք է խոսեմ իմ անձնակազմի հետ, նոր ասեմ»,-պատասխանեց Լիլին:

Ես նրան խնդրեցի, որ մեկ շաբաթվա ընթացքում ցանկացած դեպքում մի պատասխան տա: Սակայն արդեն  մոտ մեկ ամիս է անցել, բայց Լիլիից այդպես էլ պատասխան չստացանք: Եվ   միանգամից սկսում ես մտածել, որ «գեղեցկուհին»  ինքնահաստատման խնդիր ու ցածր ինքնագնահատական ունի, նույնիսկ տարրական կուլտուրա չունի հարցին պատասխանելու:

Հ.Գ Իսկ գուցե Լիլին լրատվաֆոբիա՞ ունի…

 

Leave A Reply

Your email address will not be published.