Մենք ուրախ ենք բամբասանքներ լսել
Տաղանդավոր երգչուհի Անուշ Պետրոսյանը միշտ տարբերվել է իր կոլեգաներից յուրահատուկ ձայնային տվյալներով ու կատարումներով: Նրան բնութագրելու համար նաև շատերը ասում են, որ նրա ձայնի մեջ «մեղր» կա և մեղրի նման քաղցր են կատարումները: Այսօր Անուշի կարիերայի համար լուրջ աշխատանքներ է իրականցնում նրա ամուսինը՝ Ալֆրեդը, ով նույնպես երգիչ է և բնակվում է Միացյալ Նահանգներում: Հուզող հարցերի պատասխանները ստանալու համար public.am.ի թղթակիցը կապնվեց Ալֆրեդի հետ, ով սիրով զրուցեց և շատ նորություններ փոխանցեց:
1. Ալֆրեդ արդյո՞ք դուք այսօր շարունակում եք ձեր կնոջ՝ Անուշի երաժշտական պրոդյուսերի աշխատանքները:
Անկեղծ ասած ես պրոդյուսեր բառը չեմ սիրում: Գործեր վերձնելով, կամ հեռախոսազանգերի պատասխանելով պրոդյուսեր չեն դառնում: Դուք քաջատեղյակ եք, որ ԱՄՆում լավ պրոդյուսերներ կան, և որ հայկական շուկան այստեղ այնքան փոքր է, որ այդ բառը ասելն անգամ ծիծաղելի է: Ես ընդհամենը Անուշի գործերը կազմակերպում եմ, համերգները, ձայնագրությունները… Ես իրեն ուղղակի ասում եմ, որ ինքը միայն երգի, ուրիշ ոչ մի բանի հետ գործ չունենա:
2. Անուշը կարճատև դադար էր տվել երգարվեստում հղիության պատճառով: Ձեր որդին արդեն ծնվել է և դուք վերջապես ամբողջ ընտանիքով բնակվում եք Լոս Անջելեսում: Սպասվո՞ւմ է անակնկալ ամերիկաբնակ հայությանը։
Այո Ամերիկայում արդեն բազմաթիվ հրավերներ կան, տարբեր նախագծերից, ինչպես նաև մի շարք այլ երկրներիղ ունենք առաջարկներ: Նշեմ, որ մոտ երկու շաբաթից՝հունիսի 16-ին Անուշիկի առաջին մեծ պարահանդեսն է լինելու Լոս Անջելեսում, տոմսերն արդեն սպառվել են, մոտ 700 հոգի հայություն է լինելու: Այս տարի շատ զբաղված է Անուշը, պարզապես ամեն բան իր ժամանակին կհայտնենք:
Այս հարցը շատ եմ սիրում: Ոչ մի գաղտնիք չկա, Անուշին առաջին անգամ լսելով միանգամից զգացել եմ իր ձայնում այսպես ասած «մեղրը»: Հանդիսատեսին շատ է գրավում իր ձայնը: Ես սա չեմ ասում, որովհետև իմ կողակիցն է, սա պարզապես ճշմարտություն է: Ես միշտ կնոջս ասում եմ, որ գլխավորն այնպես երգի, որ հանդիսատեսին ապրեցնի: Պարզ է, որ շատ գումար պետք է ծախսեն լավ երգի ու տեսահոլովակի համար, բայց դա կարևոր չէ, Անուշիկը տանը նստած հեռախոսով նկարեց իր «Կենացդ թույնով» հոլովակն ու համացանցը պայթեցրեց:
4. Կլինե՞ն դուետներ:
Դուետներ եղել են և կլինեն, բայց ես ավելի շատ ուզում եմ, որ ինքը մենակ հանդես գա: Շատ երգիչներ են ցանկություն հայտնել Անուշի հետ երգելու, բայց դա արդեն անակնկալ է:
5. Ւնչպե՞ս եք վերաբերում բամբասանքներին: Վերջին բամբասանքը ձեր մասին, որ կցանկանաք մեկնաբանել:
Մենք ուրախ ենք, բամբասանքներ լսել: Համաշխարհային աստղերի մասին բոլորը խոսում են, և իրենք դրանից ուրախանում են, մենք էլ ենք նույն կերպ վերաբերում բամբասանքներին: Վերջերս մեկը գրել էր, որ Մոսկվայում խոսում են Անուշի ամուսնալուծության մասին, ես ել կատակով պատասխանեցի, որ դեռ չենք բաժանվել, բայց իրենց անպայման կտեղեկքցնենք, հենց նմեն բան լինի:
Հեղինակ՝ Դիանա Գրիգորյան