Քիմ Քարդաշյանը «նախանձում է» իր 4-ամյա դստեր զգեստապահարանին
Թեև 37-ամյա Քիմ Քարդաշյանի և 40-ամյա Քանյե Ուեսթի դստեր՝ Նորթի ծննդյան օրը մի քանի օրից է (հունիսի 15-ին նա կդառնա 5 տարեկան), սակայն նա ստացել է իր առաջին նվերները: Նրանցից մեկը, ով նախօրոք է շնորհավորել՝ ամերիկացի դիզայներ Ալեքսանդր Վանգն է: Դիզայները Նորթին ուղարկել է իր հեղինակային պայուսակներից երկուսը:
«Նորթ ծնունդդ շնորհավոր: Յուրաքանչյուրը պետք է մի փոքր փայլ ունենա: Հուսով եմ, որ քեզ դուր կգա»,- գրել է նա:
Նրա նվերների առաջին նկարները մայրն արդեն հասցրել է հրապարակել ինսթագրամյան իր էջում: Ցույց տալով մինի-պայուսակ՝ լեոպարդային տպագրությամբ, որն ի դեպ արժե 750 դոլլար, Քիմը չի կարող թաքցնել իր ուրախությունը:
«Աստված իմ, Նորթն աշխարհում ամենաերջանիկն է»,- ասել է Քարդաշյանը՝ հավելելով, որ կարող է գողանալ այդ պայուսակը:
Սակայն Քիմի համար անակնկալն այն էր, երբ նա հայտնաբերեց, որ դիզայները դստերն ուղարկել է նաև մեկ այլ պայուսակ:
«Նայեք այս պայուսակին, որն ուղարկել է Ալեքսանդր Վանգը: Չեմ կարող հավատալ: Ես իսկապես շատ եմ հավանել այն: Ես գողանում եմ այն»,- գրել է Քարդաշյանը:
Նորթի ծնվելուց հետ զգեստապահարանում են հայտնի բրենդների իրեր: Քարդաշյանը դստեր համար հաճախ է գնում իրեր «Louis Vuitton»-ից, «Fendi»-ից, «Gucci»-ից, «Givenchy»-ից և այլ նորաձևության տներից:
Public.am