Մեգան Մարքլը և արքայազն Հարրին վերադարձրել են հարսանեկան նվերները
Մինչ մայիսի 19-ին Վինձորյան ամրոցում տեղի ունեցած հարսանեկան արարողությունը, Մեգան Մարքլը և արքայազն Հարրին իրենց հյուրերին խնդրել էին նվիրել արտասովոր նվերներ: Նրանք ասել էին, որ իրենց համար լավագույն նվերը կլինի բարեգործական հիմնադրամներից մեկին կամավոր նվիրատվություն անելը: Զույգը ընտրել էր յոթ կազմակերպություն: Դրանց թվում էին նախագծեր, որոնք կապված էին սպորտի, կանանց հնարավորությունների և իրավունքների ընդլայման, շրջակա միջավայրի պահպանման, անտունների, զինված ուժերի և ՄԻԱՎ-ի հետ:
Նվիրատուներից են եղել Դոնալդ և Մելանյա Թրամփները: Չնայած նրան, որ ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը հրավիրված չեն եղել հարսանիքին, նրանք նվիրատվություն էին արել նշված կազմակերպություններից մեկին:
Public.am