«Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ընտրել են երգացանկը, որը կհնչի թիմի հանդերձարանում Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ:
Հաղորդվում է, որ երգերն ընտրել են թիմի բոլոր խաղացողները, իսկ վերջնական երգացանկը կազմել է թիմի ավագ Ջորդան Հենդերսոնը: Վերջին երգը, որը կհնչի խաղադաշտ դուրս գալուց առաջ, կլինի Drake-ի «God՛s Plan» երգը:
Հանդերձարանում կհնչեն նաև իսպանական երգեր, որն ընտրել է պաշտպան Ալբերտո Մորենոն, իսկ պորտուգալական երգերն ընտրել է Ռոբերտո Ֆիրմինոն:
Public.am