Անգլիական լրատվամիջոցները հայտնում են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ձևակերպել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի տրանսֆերը:
Բրազիլացի ֆուտբոլիստը դժգոհ է իր զբաղեցրած կարգավիճակից ֆրանսիական ակումբում, այդ պատճառով նա դիտարկում է կարիերան շարունակելու տարբերակներ: Տեղեկացվում է, որ ֆուտբոլիստի ներկայացուցիչները հանդիպել են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
«Կարմիր սատանաները» պատրաստ են Նեյմարին առաջարկել ռեկորդային 650 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձ, որը կդարձնի նրան աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Public.am