36-ամյա Քեյթ Միդդլթոնն ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ միասին ունեն երեք երեխա: Իհարկե, Քեմբրիջի դքսուհին ունի դայակ, ով օգնում է նրանն խնամել երեխաներին, բայց Քեյթը կարողանում է կատարել իր մայրական պարտականությունները: Հանրությանը մշտապես երևալու պատճառով դքսուհին չի կարողանում երեխաներին այնքան ժամանակ հատկացնել, որքան ցանկանում է: Այդ պատճառով էլ նա կարևորում է իր երեխաների հետ անցկացրած ժամանակը:
«Երեխաների հետ շատ ժամանակ անցկացնելն ընտանիքի կարևոր բաղադրիչներից մեկն է: Որպես մայր՝ ես շատ եմ սիրում, օրինակ խաղալ դրսում երեխաների հետ»,- «Երեխաների հոսպիսների շաբաթ» բարեգործական միջոցառման ժամանակ ասել է Քեյթը;
Միջոցառումն այս տարի կրում էր «Կյանքը կարճ է» խորագիրը:Նշենք, որ Քեյթը 2012 թվականից «East Anglia’s Children’s Hospices« կենտրոնի հովանավորն է:
Վերջին անգամ հանրության մեջ արքայական ընտանիքին տեսել են մայիսի 19-ին Վինձորյան ամրոցում՝ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողության ժամանակ:
Public.am