Մեսին 5-րդ անգամ արժանացավ եվրոպական մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկին»

0

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 2017/18թթ. մրցաշրջանի արդյունքներով արժանացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին, որը շնորհվում է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուին:

Իսպանիայի ավարտված առաջնությունում 30-ամյա Մեսին 36 խաղում խփեց 34 գոլ և հավաքեց 68 միավոր: Նա 4 միավոր գերազանցեց անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին, որը Պրեմյեր լիգայի 36 խաղերում դարձել է 32 գոլի հեղինակ: Լավագույն եռյակը եզրափակեց Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը խփել է 30 գոլ (37 խաղում):

Լիոնել Մեսին մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկին» արժանանում է 5-րդ անգամ:

Եվրոպայի թոփ-5 առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) մեկ գոլը գնահատվում է 2 բալով: Միավորների հաշվարկը կատարվում է ըստ ազգային առաջնությունների վարկանիշի:

Մրցաշրջան-2017/18-ի «Ոսկե խաղակոշիկ»

1. Լիոնել Մեսի («Բարսելոնա») — 34 գոլ (68 միավոր)

2. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») — 32 (64)

3. Հարի Քեյն («Տոտենհեմ») — 30 (60)

4. Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա») — 29 (58)

5. Չիրո Իմոբիլե («Լացիո») — 29 (58)

6. Մաուրո Իկարդի («Ինտեր») — 29 (58)

7. Էդինսոն Կավանի (ՊՍԺ) — 28 (56)

8. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») — 26 (52)

9. Ժոնաս («Բենֆիկա») — 34 (51)

10. Լուիս Սուարես («Բարսելոնա») — 25 (50)

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.