Էդ Շիրանն ու Թեյլոր Սվիֆթը նվաճել են գլխավոր մրցանակները
Լաս Վեգասում կայացել է «Billboard Music Awards 2018» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը, որը վարել է երգչուհի Քելի Քլարկսոնը, գրում է «The Daily Mail»-ը:
«Լավագույն երգիչ» անվանակարգում հաղթել է բրիտանացի Էդ Շիրանը, որը, ի դեպ, ներկա չի գտնվել միջոցառմանը: Ընդհանուր առմամբ, նա հաղթել է վեց անվանակարգում:
«Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթել է Թեյլոր Սվիֆթը։
«Տարվա լավագույն երգ» անվանակարգում հաղթել է Դեդի Յանքիի և Լուիս Ֆոնսիի «Despacito» հիթը։
Լավագույն սկսնակ երգիչ է ճանաչվել Խալեդը, «Լավագույն խումբ» անվանակարգում՝ «Imagine Dragons»-ը:
Մինչդեռ Բրունո Մարսը ճանաչվել է լավագույն r’n’b երգիչ: «Լավագույն ռեփ կատարող» անվանակարգում հաղթել է Քենդրիք Լամարը, «Լավագույն կին ռեփեր» անվանակարգում՝ Քարդի Բին:
Լավագույն ռոք ալբոմ է ճանաչվել «Imagine Dragons-ի Evolve»-ը: Ինչ վերաբերում է լավագույն ռոք երգին, ապա մրցանակը ստացել է «Imagine Dragons-ի Believer»-ը:
Vesti.am