Երբ կներկայացվի նոր սերնդի «BMW X5»-ը
Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է մինչև տարեվերջ ներկայացնել նոր սերնդի BMW X5 արտաճանապարհային մոդելը, ինչի մասին հայտնել է BMW AG-ի տնօրենների խորհրդի նախագահ Հարալդ Կրյուգերը, գրում է «motor.ru»-ն:
Նորույթի տեխնիկական բնութագրի մասին դեռևս տեղեկություն չկա: Հավանաբար, այն կկառուցվի Cluster Architecture մոդուլային հարթակի հիմքով՝ բարձր դիմացկունությամբ պողպատի ու կոմպոզիտ նյութերի մեծ քանակության կիրառմամբ:
Հայտնի է, որ X5-ից զատ, այս տարի կներկայացվի նաև X7 մոդելը՝ համալրված 462 ձիաուժ հզորությամբ, 8 գլանանի, 4.4 լ աշխատանքային ծավալով բիտուրբո շարժիչով, ինչպես նաև հիբրիդային ուժային համակարգով:
Public.am