Առաջին մանրամասներն արքայազն Հարրիի հարսանեկան փակ երեկույթից

0

Նախօրեին, Վինձորյան ամրոցում մեծ շուքով տեղի ունեցավ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը: Հարսանիքը և ընդունելությունը տեղի ունեցավ 1000 հոգու համար Սուրբ Գեորգի մատուռում, նորապսակները մի փոքր հանգստանալուց հետո գնացին հարսանեկան երկույթին, որը կազմակերպել էր փեսայի հայրը՝ արքայազն Չարլզը:

Фрогмор-хаус

 

Փակ երեկույթին արքայազն Հարին և նրա կինը գնացել էին կապույտ կաբրիոլետ դասի «Jaguar» ավտոմեքենայով: Ի դեպ, դքսուհի Մեգանը հարսանիքի ոչ պաշտոնական շարունակության համար փոխել է հագուստը: Եթե խորանի մոտ գնացել է «Givenchy» հագուստով, ապա կաբրիոլետում երջանիկ հարսնացուն նստել է «Stella McCartney»-ի զգեստով:

ԶԼՄ-ներում երեկույթի մանրամասների մասին այդքան էլ շատ արտահոսք չի եղել: Ընդունելությանը մասնակցել է 200 մարդ:  Նրանց թվում են զույգի հոլիվուդյան ընկերները. Պրիանկա Չոպրան, Վիկտորյա և Դևիդ Բեքեմները, Սերենա Ուիլյամսը, ինչպես նաև Ջորջ Քլունին իր կնոջ Ամալի հետ:

 

Ֆրոգմոր-հաուսի մուտքի մոտ՝ Քլունիի ընտանիքին կանգնեցրել են, ովքեր 10 րոպե թույլ չեն տվել հոլիվուդյան աստղին մասնակցի երեկույթին: Թյուրիմացություն է եղել, իհարկե վերջում Քլունի զույգը միևնույն է մասնակցել է հարսանեկան երեկույթին, բայց ոչ հաճելի նստվածք տեղի ունեցածից զույգի մոտ ակնհայտորեն մնացել է:

 

Զվարճալին այն է, որ երեկույթին հրավիրված զույգերին հողաթափեր են տրամադրել: Ըստ բրիտանական լրատվամիջոցների այդ միտքը դքսուհի Մեգանինն էր, ով գիտեր, որ երեկոյան ոտքերը հոգնած կլինեն բարձրակրունկներից:

 

Առանձին ուշադրություն է գրավել հարսանեկան տորթը, որը արքայազն Հարին և դքսուհի Մեգանը կտրեցին հարազատների և ընկերների ներկայությամբ:

Свадебный торт принца Гарри и герцогини Меган

 

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.