Արքայական հարսանիքի հայտնի դեմքերը.լուսանկարներ
Լոնդոնում այսօր կայացել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և ամերիկուհի Մեգան Մարքլի պսակադրությունը: Նրանք այսուհետ կրելու են Սասեքսի դուքս և դքսուհի տիտղոսները:
Ինչպես նշում է Daily Mail-ը, հյուրերը, որոնք ներկա էին Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում տեղի ունեցած պսակադրությանը, արարողության ավարտին պես դուրս են եկել ողջունելու մատուռի մոտ հավաքված անձանց: Այս մասին գրելով՝ պարբերականը ներկայացնում է հանրահայտ հյուրերին պատկերող ֆոտոշարքը:
Ամալ և Ջորջ Քլունիներ 
Սըր Էլթոն Ջոն

Հաղորդավար Ջեյմս Քորդենը՝ տիկնոջ հետ

Դերասան Թոմ Հարդին՝ կնոջ հետ

Բոլիվուդյան դերասանուհի Պրիանկա Չոպրան (ձախից երկորդը)

Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները

Հաղորդավարուհի Օփրա Ուինֆրի

Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը
