Իտալիայի առաջնության վերջին տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունել է «Վերոնային»:
Այս պահին խաղի հաշիվը 2:0 է ի օգուտ «Յուվենտուսի»: Հանդիպման 63-րդ րոպեին փորաինվեց «ծեր սինյորայի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը: Սա Բուֆֆոնի վերջին հանդիպումն էր իր հարազատ թիմում և հարազատ ստադիոնում: Հանդիպումը մի քանի րոպեով ընդհատվեց լեգենդին ճանապարհելու համար, քանի որ երկրպագուներն ու բոլոր ֆուտբոլիստները Ջանլուիջիին հաջողություն էին մաղթում: Իտալացին չկարողացավ զսպել արցունքները, ինչպես բազմաթիվ երկրպագուներ ամբողջ աշխարհում:
Ջանլուիջի Բուֆֆոնը «Յուվենտուսում» է հանդես գալիս 2001 թվականից:
Public.am