Աննա Հակոբյանը կհանդիպի՞ Ռիտա Սարգսյանի հետ

0

«Ազատության» ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:

Օգտատերերից մեկի այն հարցին թե շարունակվելո՞ւ են բարեգործական ծրագրերը, Աննա Հակոբյանն ասաց, որ   այսօր պատրաստվում  է  հանդիպել Ռիտա Սարգսյանի օգնականի հետ, ով զբաղվել է այդ հարցերով :

Դիտարկմանը՝ ինչո՞ւ է հանդիպելու օգնականին այլ ոչ հենց Ռիտա Սարգսյանին, Աննա Հակոբյանը պատասխանեց.

«Այսօր այցելել եմ Բաղրամյան 26: Այնտեղ կան համապատասխան սենյակ և աշխատողներ: Այսօր տեսել եմ և ճանաչել այն մարդկանց, ովքեր աշխատում են և այդ պատճառով հանդիպումը իրենց հետ էր, որովհետև իրենք էին առնչվել այդ գործերին: Անհարժեշտություն չկա հանդիպելու և առավել ևս, որ մենք հիմա հարևանությամբ ենք ապրում: Եթե անհրաժեշտություն առաջանա այդ ծրագրերի շարունակականության ապահովման հետ կապված, որևէ խնդիր չեմ տեսնում, հանգիստ կարող եմ դիմել»,-ասաց Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանը նշեց, որ այժմ իրենց հարևաններն են Սերժ և Ռիտա Սարգսյաններն ու նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

 

 

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.