Մեծ Բրիտանիայիում հարսնաքրոջ տրամադրման ծառայություն կմատուցեն

0

Բրիտանական   Bark.com կայքը հայտնել է, որ հարսնաքույրեր և խաչեղբայր (ազաբ) են «տրամադրում»: Նրանք առաջարկում են անթերի հարսանիքի ծառայությունների համար վճարել մեկ ժամը 100 ֆունտ ստերլինգ: 

Հարսնացուի և փեսայի օգնականների պարտականությունները ներառում են տոնակատարությունների կազմակերպման , երեկույթի, ինչպես նաև այլ պատվերներիի կատարման մեջ:

You could earn up to £100 an hour being a professional bridesmaid 

Bark.com-ի համահիմնադիր Քեյ Ֆելլերայի խոսքով՝  պրոֆեսիոնալ հարսնաքույրերի համար հաճախ դիմում են ԱՄՆ-ից:

«Երբ մենք հասկացանք այդ ծառայության պոտենցիալը Բրիտանիայում, մենք չվախեցանք այն որպես առանձին ծառայություն մատուցել»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում մայիսի 19-ին կանցկացվի այս տարվա գլխավոր` արքայազն Հարրի և Մեգան Մարքլի հարսանիքը: Այն տեղի կունենա Սբ. Գեորգի մատուռում, Բերքշիրի Վինձորյան ամրոցում: Հյուրերի ցանկում են դերասանուհի Պրիանկա Չոպրան, երգիչ Էլթոն Ջոնը, Ջորջ և Ամալ Քլունիները, Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմները և այլք:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.