Երգչուհի Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի: Նա, ներկայացնելով Հայաստանը ԱՄՆ-ում տեղի ունեցած «Golden Dream» միջազգային մրցույթ-փառատոնում և Վիեննայում տեղի ունեցած «Vienna Stars» միջազգային մրցույթում, գրավել է առաջին հորիզոնականը: Մարիաննա Լիման երկու մրցույթներում էլ հանդես է եկել կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի «Mercy on me » ստեղծագործությամբ: Երգչուհին, ճանապարհորդելով ամբողջ աշխարհով և ծանոթանալով եվրոպական մշակույթին և ավանդույթներին, վերջերս ներկայացրել է իր՝ «Եվրոպան իմ սրտում» գիրքը, եվրոպական 30 քաղաքների մասին: Լիման պատրաստվում է գիրք գրել նաև Ամերիկայի և Ասիայի մասին : Մարիաննա Լիման շարունակում է համագործակցել Նարինե Զարիֆյանի հետ, ում հետ այժմ աշխատում են Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր ստեղծագործության վրա:
Public.am