Ինչ պատրաստել այսօր.շամպինիոնով լցոնած կարտոֆիլ
Ամեն օր Public.am-ը կներկայացնի համեղ, հետաքրքիր բաղադրատոմսեր, ինչպես նաև դրանց պատրաստման եղանակները:
Բաղադրիչներ
կարտոֆիլ — 4 հատ
խոզապուխտ — 200 գր
պանիր — 200 գր
սունկ շամպինիոն — 200 գր
կարագ — 20 գր
մայոնեզ — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Կարտոֆիլը զգուշորեն լվանում ու չորացնում ենք, ապա փայլաթիթեղով փաթաթում ու դնում ենք ձևամանի մեջ։ Եփում ենք 1,5 ժամ 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
![լցոնած կարտոֆիլ 3]()
- Պանիրն անցկացնում ենք քերիչով։
![լցոնած կարտոֆիլ 4]()
- Խոզապուխտը բաժանում ենք մանր խորանարդիկների։
![լցոնած կարտոֆիլ 5]()
- Շամպինիոնը մանր կտրատում ու տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։
![լցոնած կարտոֆիլ 6]()
- Առանձին տարայի մեջ լցնում ենք պանիրը, խոզապուխտը, սունկը, ավելացնում ենք մայոնեզն ու զգուշորեն խառնում ենք։ Ստացված միջուկը պահում ենք սառնարանում։
![լցոնած կարտոֆիլ 7]()
- Պատրաստ լինելուց հետո կարտոֆիլը հանում ենք ջեռոցից։
![լցոնած կարտոֆիլ 8]()
- Կարտոֆիլը կիսում ենք երկու հավասար մասերի, կարագապատում ենք։
![լցոնած կարտոֆիլ 9]()
- Այնուհետև կարտոֆիլը լցոնում ենք միջուկով ու մատուցում ենք։
![լցոնած կարտոֆիլ 10]()
Բարի ախորժակ։
Public.am







