Ի՞նչ չի կարելի անել իրական արքայադուստրերին
Կան հատուկ կանոններ, որոնց պարտավոր են հետևել իրական արքայադստրերը.
- Նրանք իրավունք չունեն ստորագրություններ տալ երկրպագուներին. արքայադուստր Քեյթը կարող է նկարվել, ձեռք սեղմել իր երկրպագուներին, բայց ստորագրություն ոչ մի դեպքում: Ստորագրությունները թույլատրված են միմիայն պաշտոնական փաստաթղթերում , հակառակ դեպքում վախ կա, թե այն ուրիշները կարող են կեղծել, օգտագործել՝ ի վնաս թագավորական ընտանիքի:
- Չի կարելի օֆիսում աշխատել: Մինչ ամուսնանալը Քեյթն աշխատում էր իր ծնողների ընկերությունում: Այժմ նրա աշխատանքը համարվում է բարեգործությունը, դպրոցների և հոսպիտալների բացումներին ներկա գտնվելը: Նա տանել չի կարողանում նմանատիպ միջոցառումները և «ծլկելու» առիթը բաց չի թողնում:
- Չի կարելի ուտել միդիաներ (ուրիշ տեսակի ծովամթերքներ): Սխալ պահպանման դեպքում այս ծովամթերքները կարող են լինել թունավոր կամ էլ ալերգիայի պատճառ հանդիսանալ, իսկ արքայական ընտանիքին արգելված է իրենց առողջությունը վնասել:
- Վառ մատնահարդարում անելը ևս արգելված է. միայն անգույն լաք:
- Արգելված են բոլոր տեսակի սոցիալական էջերը: Եթե անգամ ունեն, ապա տեղեկատվությամբ, նկարներով ու մնացած ինֆորմացիայի մատուցմամբ զբաղվում են մասնագետները: Ցավալի է, երբ ունենում ես հագեցած կյանք և չես կարողանում ուրիշների հետ կիսվել:
- Հանրության մոտ համբուրվելը. Թագուհի Ելիզավետա 2-ը գտնում է, որ դա անթույլատրելի երևույթ է և պնդում է , որ իր թոռները հետևեն այդ օրենքին:
- Միայնակ խանութ գնալը. Կեյթը շատերի պես սիրում է շոփինգը, բայց միայնակ չի կարող շրջել խանութներով, նրան միշտ ուղեկցում են թիկնապահները:
- Արքայական ընտանիքի բոլոր անդամներին արգելված է քվեարկություններին մասնակցելը: Նրանք քաղաքականությանը չեն խառնվում:
- Չափից դուրս բաց հագուստը. կանայք պիտի հնարավորինս փակ, էլեգանտ, համեստ տեսք ունենան:
- Մոնոպոլիա խաղալը. արքայական տան ներսում այս խաղն արգելված է` այն համարվում է անիմաստ, վտանգավոր ու հիմար խաղ:
- Ամբողջ ընտանիքով ճանապարհորդելը. հետևյալ օրենքն ընդունվել է անցած հարյուրամյակում (այդ ժամանակ թռիչքը բավկանին վտանգավոր էր): Դա արվում էր նրա համար, որ դժբախտության դեպքում ընտանիքի անդամներից գոնե մեկը տուժեր:
- Նստելը ոչ քո տեղում. արքայական ընտանիքի բոլոր անդամները պարտադիր պիտի հետևեն այս օրենքին, նրանցից յուրաքանչյուրն ունի իր համար նախատեսված նստատեղը: Ինչպես նաև, եթե թագուհին ավարտել է ընթրիքը, ապա այն բոլորի համար է համարվում ավարտված (կապ չունի կուշտ են, թե սոված են մնացել):
- Այցելել գեղեցկության սրահ ոչ պակաս 3 անգամից. նրանք պիտի միշտ լավ տեսք ունենան(հատկապես կանայք), այդ իսկ պատճառով ամենաքիչը 3 անգամ պիտի այցելեն: Անվտանգությունից ելնելով` պալատի ներսում են գեղեցկության սրահները:
Public.am