Ռիհանայի թողարկած ներքնազգեստի հավաքածուն կցնցի անգամ ամենախիզախ նորաձևության հետևորդներին

0

Մայիսի 11-ից վաճառքի հանվեց ներքնազգեստի հավաքածուն, որը Ռիհանան ստեղծել է «Savage» մակնիշի համար։ Վերջին մի քանի շաբաթը երգչուհին բորբոքում էր հետաքրքրությունը թողարկման նկատմամբ` նրա գրեթե բոլոր հայտնությունները հավաքածուի մի որևէ նմուշով էր։

«Savage x Fenty» ներքնազգեստի հավաքածուն, որին Ռիհանայի երկրպագուները սպասում էին մարտից, վերջապես հասանելի է դարձել։ Օրերս գործարկվել է «Savagex.com» կայքը, որտեղ կարելի է պատվիրել երգչուհու կողմից ստեղծված կրծկալներ, բոդիներ և ներքնաշորեր։

Մոդելների մի մասը հանրությունը ծանոթ էր նախապես։ Մոտ մեկ շաբաթ առաջ աստղի ինստագրամում սկսեցին հայտնվել լուսանկարներ, որտեղ նա կրում էր «Savage x Fenty»-ի սպորտային և ժանեկավոր կրծկալներ։

Յուրաքանչյուր կերպարը մտածված է մանրամասնորեն․ երգչուհու ներքնազգեստները լավագույնս ներդաշնակում են հագուստի ժամանակակից հավաքածուներին և բավականին սեքսուալ են։ Ինչպես պարզվում է` դա դեռ ամբողջը չէր։ Տեսականու մեջ կան նաև նմուշներ փարթամ կազմվածք ունեցողների համար, ինչպես նաև իրեր` ակնհայտորեն պլյուս չափերի համար։

Հետաքրքրական է, որ թմբլիկների համար էլ Ռիհանան հնարել է բավականին խիզախ և հրահրող ներքնազգեստ` թափանցիկ, արհեստական մորթիով և ժանյակներով։ Եթե անկեղծ` ոչ բոլոր մոդելներն են հաջողված, որոշները անգամ ոչ թե գայթակղիչ են, այլ գռեհիկ։

Այդուհանդերձ, երկրպագուները հիացած են․ որոշ նմուշներ արդեն ամբողջությամբ գնվել են։

775163681LS081_Rihanna_Laun

 

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.