Ինչից է էներգիա ստանում երգչուհի Սրբուհի Սարգսյանը. տեսանյութ
Երգչուհի Սրբուհի Սարգսյանը, ով «Ուկրաինայի ձայնը» նախագծում այս տարի հանդես էր գալիս երաժիշտ և պրոդյուսեր Պոտապի թիմում, չորրորդ տեղն զբաղեցրեց:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սրբուհին խոսեց առաջիկա ծրագրերի, այլ նախագծերում հանդես գալու և հայաստանյան վերջին իրադարձությունների մասին:
Երգչուհին նաև հավելեց, որ սիրում է մեծ բեմերում հանդես գալ, դրանից էներգիա է ստանում:
Լայն լսարանը երգչուհուն ճանաչում է «X-Factor» միջազգային երաժշտական հեռուստանախագծով, որում նա հանդես եկավ երաժիշտ և պրոդյուսեր Գարիկ Պապոյանի թիմում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: 2012 թվականից սրբուհին ստեղծել է իր՝ «Allusian» բրենդը:
Մանրամասները՝ Vesti.am -ի տեսանյութում:
Public.am