6 լավագույն նիհարեցնող մթերքները

0

Ինչպե՞ս նիհարել։ Դիետաները, սննդակարգը, կալորիականության հաշվարկումն այնքան ձանձրալի է։
Ահա 6 մթերք, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից առանց մեծ ջանքեր գործադրելու։

 

Գրեյպֆրուտ

մթերք-2

Ցիտրուսը հիանալի օգնում է մեղմացնել քաղցն ու նիհարել։ Օրգանիզմի մաքրումը, նյութափոխանակության կարգավորումը գրեյպֆրուտի օգտակար հատկանիշներից են։

 

Կանաչ թեյ

մթերք-3

Խորհուրդ է տրվում ամեն օր ըմպել 3 բաժակից ոչ պակաս թեյ։ Այն պարունակում է կոֆեին, որն օգնում է ավելի արագ այրել կալորիաները։

Public.am

 

Յոգուրտ

մթերք-4

Բնական մթերք, որն ունի ցածր յուղայնություն և պարունակում է այնպիսի միկրոօրգանիզմներ, որոնք օգնում են լավացնել նյութափոխանակությունը և ճարպերի այրումը։ Փորձեք օրական ուտել մեկ տուփ բնական յոգուրտ։

 

Սուրճ

մթերք-5

Սուրճը պարունակում է կոֆեին, որն ինչպես նշեցինք, լավացնում է նյութափոխանակությունն ու լիցքավորւմ է էներգիայով։ Այն օգնում է նաև քայքայել ճարպերը։ Մեկ բաժակ սուրճն առավոտյան և երեկոյան նիհարեցման գերազանց միջոց է։

 

Չիլի պղպեղ

մթերք-6

Այս պղպեղը շատ է օգտագործվում չինական ու հնդկական խոհանոցներում։ Դրանում պարունակվող կապսաիցին կոչվող նյութը մեծապես օգնում է նյութափոխանակությանն ու կալորիաների և ճարպերի այրմանը։ Ավելացրեք այս համեմունքն ուտեստներին և իջեցրեք քաշն առանց ավելորդ ջանքերի։

 

Կոճապղպեղ

մթերք-7

Կոճապղպեղի արմատները հիանալի միջոց են քաշը նվազեցնելու համար։ Սա օգնում է զսպել ուտելու ցանկությունը սնունդի հետ օգտագործելու դեպքում։ Քերած կոճապղպեղը կարելի է ավելացնել ուտեստներին կամ օգտագործել որպես թեյի համեմունք։

Leave A Reply

Your email address will not be published.